ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

30000 ռուբլու մուրհակ` ՌԴ գնալու համար

30000 ռուբլու մուրհակ` ՌԴ գնալու համար
19.06.2013 | 11:17

ՌԴ Պետական Դումայի պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրինագիծ, որով առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան ժամանող օտարերկրացիները պարտավոր են ձեռքբերել 30000 ռուբլու մուրհակ (գրավոր պարտավորություն, որը տիրոջն իրավունք է տալիս ժամկետը լրանալուց հետո պահանջել գումարը), որը պետք է մարվի երկրից դուրս գալիս: Օրինագծի հեղինակներ Ալեքսեյ Ժուրավլյովն ու Սերգեյ Ժիգարյովը գտնում են, որ այդկերպ կպահպանվի ՌԴ ազգային ամբողջականությունը, կնվազեցնի հանցավոր մթնոլորտն ու կնպաստի տարեկան 225 միլիարդ ռուբլով երկրի բյուջեն ավելացնելուն: Նրանք նշում են, որ 2012-ին Ռուսաստան է եկել 15.88 միլիոն մարդ, նրանցից 35000 արտաքսվել է, իսկ փորձագետների հաշվարկներով Միջին Ասիայի երկրների քաղաքացիների արտաքսումը ՌԴ-ից կազմում է 30-40000 ռուբլի:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ